Մեկնարկեց ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը

Հրապարակված է հուլ 29, 21

1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվեցին բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնեց 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորեց շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում: «Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,-ասաց նա:

Ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը դիմել են Ծառայություն՝ ծրագրի մասնակցելու համար:

Ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ:


 

 

Նոյեմբերին Երևանում տեղի կունենա միգրանտների իրավունքների վերաբերյալ համաժողով

Հրապարակված է հուլ 15, 21

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ/IOM) Վրաստանյան առաքելության ղեկավար  Սանյա Սելեբից Լուկովացին և ՄՄԿ ծրագրի ղեկավար  Մայա Վիբլերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիոն ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր։ Մասնավորապես՝ հյուրերի կողմից ներկայացվեց վերջերս ՄՄԿ-ի կողմից ընդունված Վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման հարցերով քաղաքականության նոր հայեցակարգը։ Նախատեսվում է առաջիկայում կազմակերպել փաստաթղթի վերաբերյալ համատեղ քննարկում՝ Հայաստանի և Վրաստանի վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման ոլորտում գործառույթներ իրականացնող աշխատակիցների մասնակցությամբ։  

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև «Միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում Հայաստանում և Վրաստանում» (EMERGE) ծրագրի շրջանակներում նոյեմբերին Երևանում տարածաշրջանային համաժողովի անցկացման վերաբերյալ։ Համաժողովի ընթացքում երկրները (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա) հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձը,  կառավարությունների արձագանքներն ու  քաղված դասերը՝ աշխատանքային միգրացիայի և վերադարձի հոսքերի վրա COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ։

Կայացավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը

Հրապարակված է հուլ 14, 21

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը:  

Հանդիպմանը մասնակցեցին ոլորտին առնչվող պետական մարմինների (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն), միջազգային կազմակերպությունների (Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչություն, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն, Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց)  և  տեղական հասարակական կազմակերպությունների («Կայուն զարգացման հայկական հիմնադրամ», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ (People in Need), «Գործարար Նախաձեռնությունների Հզորացում և Զարգացում» ՀԿ (BIRD NGO), «Քվոլիֆայդ Սմարտ Էսիստանց») մոտ 30 ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով մասնակիցներին, համառոտ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության միգրացիայի  պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների  ծրագիրը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N801-Լ որոշումը:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան ներակայացրեց Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) կողմից իրականացվող ծրագրի նոր` «Կարողությունների զարգացում» բաղադրիչը, որի նպատակն է Հայաստանի միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացումը: Գործընկերներին ներկայացվեցին նաև երկու նոր փորձագետ՝ ծրագրի պատասխանատուն և հոգեբանը, որոնք այսուհետ կկատարեն «Կարողությունների զարգացում» բաղադրիչի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ղեկավար Հյու Գեբհարթը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները Հայաստանում, մասնավորապես` Ֆրանսիայից Հայաստանի քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման ոլորտում:

Հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները միմյանց հետ կիսվեցին տարբեր երկրներից վերադարձածներին ծառայություններ մատուցելիս իրենց կազմակերպությունների հանդիպած մարտահրավերներով: Քննարկման կարևոր մաս էր կազմում նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում պետության դերն ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները:

Կայացավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

Հրապարակված է հուն 29, 21

ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը տեղի ունեցավ այսօր՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

             Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

             Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշեց, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

             Իր հերթին Ա.Ղազարյանը ներկայացրեց ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի  հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝  համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձավ ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։

             Կողմերը քննարկեցին ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

 

Մեկնարկեց ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը

Հրապարակված է հուն 28, 21

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր տեղի ունեցավ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից: Այս առիթով Հայաստան են ժամանել  Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելեցին նաև Միգրացիոն ծառայություն:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշեց, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։ Միևույն ժամանակ Ա․ Ղազարյանն անդրադարձավ Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա։

Դեսպան Ռուգեին բարձր գնահատեց Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշեց, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ-ի կեսերին: Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնարար Վաչե Տերտերյանը, ով բարձր գնահատեց միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունը հայտնեց ծրագրում իրենց մասնակցության առթիվ: ՄԾ պետ Ա.Ղազարյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:  

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում:

Պարզեցվում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը

Հրապարակված է մայ 27, 21
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Օտարերկրացիների և
Պետական տուրքի մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային
օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։
Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների
ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ
անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.
1. ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը
հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի
թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար, կրճատելով
գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը,
2. պարզեցվում է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս
աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն
աշխատողը ստանում է կացության կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի
թույլտվությունը իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում,
որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում
կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը,
3. հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների
քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը,
4. հստակեցվում են աշխատանքի թույտվության տրամադրելու հարցում պետական լիազոր
մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները,
5. հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ
թվում առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների
վերաբերյալ։
Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ
կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանը առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն
հոսքերի կառավարման հարցում։

Կայացավ ՀՀ-ՌԴ միգրացիայի հարցերով համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստը

Հրապարակված է մայ 27, 21

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին համաձայնագրի իրագործման նպատակով տեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբն այսօր տեսակապի միջոցով անցկացրեց 8-րդ նիստը:

Աշխատանքային խմբի հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ռուսական կողմը՝  ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն:

Նիստի ընթացքում կողմերը կարևորեցին  համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկելու՝ ուղղված երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցը փոխանակվեցին աշխատանքային միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալներով, երկու երկրների միգրացիոն կարգավորումների ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններով, քննարկվեցին ՀՀ քաղաքացիների համար սահմանված ՌԴ մուտքի արգելքի հանման հնարավորությունները, ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կարգերի մասին տեղեկությունները միմյանց օպերատիվ կերպով փոխանցելու մեխանիզմները:

Ամփոփվեցին նախորդ նիստով ձեռբերված պայմանավորվածությունների արդյունքները։

ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Հրապարակված է մայ 20, 21

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության միգրացիայի  պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների  ծրագիրը հաստատելու  մասին» որոշման նախագիծը։

Հայեցակարգի և գործողությունների  ծրագրի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների մեկտեղումը մեկ միասնական փաստաթղթում, ոլորտի կառավարման սկզբունքների սահմանումը և միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպումը:

 Վերջին տարիներին Հայաստանում աճում է օտարերկրացիների ներհոսքը՝ առաջ քաշելով միգրացիոն քաղաքականության նոր ուղղությունների ձևավորման անհրաժեշտություն. մասնավորապես՝ ներհոսքի կառավարում, օտարերկրացիների կացության և աշխատանքային գործունեության կանոնակարգում: 2019թ.-ին ՀՀ կառավարությունը հռչակել է  ՀՀ  ժողովրդագրական ռիսկերի կրճատման գերակա նպատակը՝ միգրացիոն քաղաքականության օրակարգ բերելով նաև միգրացիայի ժողովրդագրական ազդեցությունների կառավարումը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության  կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմը և նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19)  առաջացրին հարկադիր տաղահանվածների նոր խմբեր և միջազգային տեղաշարժի սահմանափակումներ,որոնք միգրացիոն քաղաքականության նոր մարտահրավերներ են:

Հայեցակարգը, հանդիսանալով ՀՀ միգրացիոն քաղաքականության հիմնարար և համապարփակ փաստաթուղթ, հիմք է հանդիսանալու իրենից բխող հետևյալ չորս ծրագրերի  մշակման համար՝

  • ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման,
  •  միգրացիոն հոսքերի կառավարման,
  •  հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման 
  • հայրենադարձության խթանման:

 

Հիշեցնենք, որ   ՀՀ բնակչության միգրացիայի կառավարման  հայեցակարգ առաջին անգամ ընդունվել է  2000թ.-ին,  որից  հետո  ՀՀ կառավարությունն ընդունել է չորս հայեցակարգեր և ռազմավարություններ ու գործողությունների երկու ծրագրեր, որոնցով սահմանվել են  տվյալ  ժամանակաշրջանի  միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հրապարակված է մայ 14, 21

Միգրացիոն ծառայության գործընկեր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստել է հակիրճ տեղեկատվություն՝ տարբեր լեզուներով, այն մասին, թե ինչպես կարելի է պատվաստվել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ ՀՀ-ում: Տեղեկությունը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց, օտարերկրացիներին:

Բոլոր անձանց համար սկսվել են Կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

-18 տ-ից բարձր բոլոր անձինք իրավունք ունեն ստանալու պատվաստանյութ,

- Պոլիկլինիկաներն այժմ աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00:

- Անհրաժեշտ չէ գրանցում ունենալ որևէ կոնկրետ պոլիկլինիկայում, որպեսզի կարողանաք պատվաստում ստանալ այնտեղ: Կարող եք դիմել ցանկացած պոլիկլինիկա:

- Եթե Դուք ՀՀ քաղաքացի չեք, այնուհանդերձ, Դուք իրավունք ունեք անվճար պատվաստանյութ ստանալու:

 

Պատվաստումը կամավոր հիմունքներով է:

Իսպաներեն

 

Estimados residentes,

Por la presente le informamos que se han iniciado las vacunaciones contra el coronavirus (COVID-19) para todos.

 

• Todas las personas mayores de 18 años son elegibles para la vacuna.

• Los policlínicos están abiertos los sábados y domingos de 10:00 a 16:00.

• No es necesario estar registrado en ningún policlínico en particular para vacunarse. Pueden postularte a cualquier policlínico.

• Si no es ciudadano de la República de Armenia, aún tiene derecho a recibir una vacuna gratuita.

 

La vacunación es voluntaria.

Si tiene más preguntas, comuníquese con su policlínico local o con la ONG Mission Armenia.

 

Թուրքերեն

Sevgili sakinler,

Bütün bu tedbirler koronavirüs (COVID-19) aşısının başladığını size bildirmek için öngörülmüştür:

• 18 yaşı üzerindeki tüm insanlar aşı olmaya hak kazanır

• Poliklinikler artık cumartesi ve pazar günlerinde 10: 00-16: 00 saatleri arasında açıktır.

• Aşı olmak için belirli bir polikliniğe kaydolmanıza gerek yoktur. Herhangi bir polikliniğe gidebilirsiniz.

• Ermenistan vatandaşı değilseniz, aşıyı yine de ücretsiz olarak alma hakkınız vardır.

 

Aşılama isteğe bağlıdır.

Diğer sorularınız için lütfen mahalle polikliniğinizle veya Mission Armenia ile STK'yla irtibat kurunuz.

Ֆրանսերեն

Chers résidents,

Nous vous informons par ceci que les vaccinations contre le coronavirus (covide -19) sont lancées pour  tous :

  • Toute personne âgée de 18 ans a le droit d`etre vacciné
  • Les policliniques sont désormais ouvertes le samedi et dimanche aussi, de 10 :00 à  16 :00 heures.
  • Vous n` avez pas besoin d` être inscrit dans une policlinique particulière pour y être vacciné. Vous pouvez vous adresser à n` importe quelle policlinique.
  • Si vous n`êtes pas citoyen de la République d`Arménie , néanmoins vous avez encore le droit de recevoir un vaccin  gratuit.

 

La vaccination se fait sur une base volontaire.

Pour d` autres questions veuillez  contacter votre policlinique locale ou l` ONG Mission Arménie.

Արաբերեն

 

السكّان المحترمين،

نودّ أن نحيطكم علمًا بأن عملية التطعيم ضد فيروس كورونا (كوفيد-19) قد بدأت لجميع الأشخاص.

 

  • إنّ جميع الأشخاص الذين تزيد أعمارهم عن 18 عامًا مؤهلون للحصول على اللقاح.
  • تعمل المستوصفات الآن أيضًا في يومي السبت والأحد من الساعة العاشرة (10:00) حتى الساعة الرابعة (16:00).
  • لا تحتاج إلى أن تكون مسجلًا في مستوصف طبي معين من أجل الحصول على التطعيم هناك، بل يمكنك الذهاب إلى أي مستوصف لتلقيه.
  • إذا لم تكن مواطنًا لجمهورية أرمينيا، فلا يزال بإمكانك تلقي اللقاح مجانًا.

 

إنّ التطعيم اختياري.

ولمزيد من الأسئلة، يُرجى الاتصال بمستوصف منطقتكم أو منظمة "رسالة أرمينيا" (ميشيون أرمينيا) غير الحكومية.