Վերադարձ և վերաինտեգրում թեմայով աշխատաժողով՝ Երևանում

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական 

կենտրոնը (ԳՏՀՎԿ) ս․թ․  նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրեց «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերադարձ և վերաինտեգրում» թեմայով աշխատաժողով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, ուսանողներ և այլն։

Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը, որպես բանախոս, ներկայացրեց «Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման պետական քաղաքականությունը» ելույթը։ Նա մասնավորապես անդրադարձավ «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» իրականցմանը, Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի շահագործմանը (RCMES), Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի աշխատանքներին, ինչպես նաև «ERRIN Հայաստան ծրագրի» շրջանակներում ներկայումս իրականացվող Հայաստան վերադարձած միգրանտների հետ աշխատանքում աշխատակիցների հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին և այլն։

Ալբոմ
Ըստ թեգերի