Վիեննայում քննարկվել են երկկողմ համագործակցութան հարցեր ռեադմիսիայի վերաբերյալ

Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի հրավերով  սեպտեմբերի 8-11-ը Վիեննայում է գտնվում հայկական միջագերատեսչական պատվիրակությունը: Հայաստանի միգրացիոն ծառայությունից պատվիրակության կազմում ներգրավված է Ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Այցի շրջանակում Ա. Ղազարյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի Դուբլինի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պույա Քոշսորուրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության  բնակվող  անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին  համաձայնագրի համատեքստում առաջացած մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր ու հնարավոր արդյունավետ լուծումների տարբերակներ, անդրադարձ է եղել նաև ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի բարձր կատարողականին, ինչպես նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկին:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և ԵՄ-ի  միջև ռեադմիսիայի մասին  համաձայնագիրը  ստորագրվել է  2013թ.-ի ապրիլի 19-ին, և  ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերի համար հնարավոր է դարձել փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր   կանոնակարգված վերադարձի կազմակերպման համար:

 

Շատ դիտվածներ