Միգրացիոն ծառայությունը կգործարկի Ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը կգործարկի Ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ:

Համակարգի ներկայացման և փորձարկման միջոցառմանը ներկա էին  ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Իրինա Դավթյանը, համապատասխան ստորաբաժանման և Հատուկ կացարանի աշխատակիցները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակի գործընկերները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ապաստանի գործերի կառավարման նոր համակարգի առանձնահատկություններն ու գործառույթները: Մասնակիցներին ներկայացվեց համակարգի աշխատանքը, ինչպես նաև նրանք գործնական կերպով փորձարկեցին և ծանոթացան համակարգի աշխատանքին: Նոր համակարգը, որ ստեղծվել է Միգրացիոն ծառայության ՏՏ մասնագետների կողմից, միտված է աշխատելու ի հավելելումն ապաստանի համակարգը սպասարկող, Ծառայությունում արդեն իսկ գործող մյուս համակարգերի:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ կատարվեց ​​​​ապաստան հայցողների կամավոր վերադարձի մոդուլին և դրա առանձնահատկություններին: 

Ալբոմ
Ըստ թեգերի