Կայացավ ՀՀ-ՌԴ միգրացիայի հարցերով համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին համաձայնագրի իրագործման նպատակով տեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբն այսօր տեսակապի միջոցով անցկացրեց 8-րդ նիստը:

Աշխատանքային խմբի հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ռուսական կողմը՝  ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն:

Նիստի ընթացքում կողմերը կարևորեցին  համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկելու՝ ուղղված երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցը փոխանակվեցին աշխատանքային միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալներով, երկու երկրների միգրացիոն կարգավորումների ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններով, քննարկվեցին ՀՀ քաղաքացիների համար սահմանված ՌԴ մուտքի արգելքի հանման հնարավորությունները, ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կարգերի մասին տեղեկությունները միմյանց օպերատիվ կերպով փոխանցելու մեխանիզմները:

Ամփոփվեցին նախորդ նիստով ձեռբերված պայմանավորվածությունների արդյունքները։

Ըստ թեգերի