2021Թ-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունում այսօր տեղի ունեցավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերով» ֆորումի հերթական իններորդ հանդիպումը։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը՝ ողջունելով ֆորումին ներկա գտնվող անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին կարևորեց վերադարձի և վերաինտեգրման ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության խորացումն ու ներգրավվածութունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց առաջիկայում միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխություններին:

Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց 2020թ-ի ընթացքում Միգրացիոն ծառայության կողմից իրականացված «ՀՀ վերադարձող քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված պետական ծրագրի» արդյունքները։ Նա նաև տեղեկացրեց, որ նախապատրաստվել է ՀՀ կառավարություն նոր որոշման նախագիծ, որի հաստատումից հետո 2021թ-ի ընթացքում աջակցություն կսկսվի տրամադրվել ՀՀ վերադարձողներին։

Ֆորումի մասնակից միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրեցին վերադարձի իրենց ծրագրերի շրջանակներում  վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։

Ալբոմ
Ըստ թեգերի