Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները՝ 2020թ-ին

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում իրականացվել է.

1. օրենսդրական բարեփոխումների փաթեթի, որը ներառում է Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծերը շրջանառվել են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում, կազմակերպվել է միջգերատեսչական երկու հանդիպում - քննարկում։ Բացի այդ նախագծերը քննարկվել են նաև առավել շատ օտարերկրացիներ ներգրավող գործատուների ներկայացուցիչների հետ:

2. Իրականացվել են էլեկտրոնային կառավարման համակարգի նկարագրի և կայքի դիզայնի մշակման աշխատանքները։