ԲԳՎ-ՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ 2020 Թ-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այս տարի Միգրացիոն ծառայությունը մեկնարկեց 2019-ի վերջին հաստատված բնակապահովման ծրագիրը 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեց առաջին փուլի շրջանակում նախատեսված բնակարանի գնման վկայականների (ԲԳՎ) հանձնումը շահառուներին, և մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը: Ներկայացնում ենք այդ գործընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ՝ ամփոփված դեկտեմբերի 10-ի դրությամբ:

ՀՀ կառավարության  2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1666-Ն որոշմամբ՝ Երևանի հինգ վարչական շրջաններից (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) ծրագրի հավակնորդ 112 շահառուներից հանձնաժողովին են ներկայացվել 105 գործեր, որոնցից դրական եզրակացություն է տրվել 94-ին, բացասական՝ 11-ին: Բնակարան գտած և գնման գործընթացի համար դիմած ընտանիքների թիվը 62 է, այդ թվում՝ կնքված  պայմանագրերի  թիվը՝ 44: Ծրագրի այս փուլի շրջանակում տրամադրված գումարի ընդհանուր չափը կազմում է 1. 236. 560. 000 դրամ, այդ թվում՝  791.505.000  դրամ հատկացվել է մեկսենյականոց  բնակարանի գնման համար (66 հատ վկայական, յուրաքանչյուրը՝ 11.992.500 դրամ արժողությամբ), 219.862.500 դրամ հատկացվել է երկուսենյականոց  բնակարանի գնման համար (15 հատ վկայական, յուրաքանչյուրը՝ 14.657.500 դրամ արժողությամբ) և 225.192.500 դրամ հատկացվել է երեքսենյականոց  բնակարանի գնման նպատակով (13 հատ վկայական, յուրաքանչյուրը՝ 17.322.500 դրամ արժողությամբ):

Ծրագրի երկրորդ փուլը հաստատվել է Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 866-Ն որոշմամբ, ըստ որի՝ Երևանի ևս հինգ վարչական շրջաններից (Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն) հավակնորդ 140 շահառուներից հանձնաժողովին են ներկայացվել 100 գործեր, որոնցից դրական եզրակացություն է տրվել 61-ին, բացասական՝ 21-ին: Հաշվետու ժամանակահատվածում լրացուցիչ  քննարկման կարիք  ունեցող 15 գործ է առանձնացվել: 2 շահառու գտել է բնակարան և դիմել գնման գործընթացի համար, որոնցից մեկը հաջողությամբ ավարտել է գործընթացը: Տրամադրված գումարի չափը կազմում է 1.362.898.500 դրամ, այդ թվում՝ 531.657.000  դրամը՝ մեկսենյականոց  բնակարանի գնման համար (42 վկայական, յուրաքանչյուրը՝ 12.658.500 դրամ արժողությամբ), 263.015.500 դրամ՝ երկուսենյականոց  բնակարանի գնման համար (17 վկայական, յուրաքանչյուրը՝ 15.471.500 դրամ արժողությամբ) և 36.569.000 դրամ՝ երեքսենյականոց  բնակարանի գնման նպատակով (2 վկայական, յուրաքանչյուրը՝ 18.284.500 դրամ արժողությամբ):

 

 

 

Շատ դիտվածներ