ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերին Ժնևում կկայանա Փախստականների առաջին համաշխարհային համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ու ՄԾ պետ Արմեն Ղազարյանը:

Այն հնարավորություն կտա պետություններին պատասխանատվությունը կիսելու միջազգային սկզբունքը գործնական դարձնել և ճշգրիտ քայլեր ձեռնարկել ընդունող համայնքների բեռը թոթափելու, փախստականների ինքնաբավությունը խթանելու, երրորդ երկիր տեղափոխվելու հնարավորությունն ընդլայնելու և ծագման երկում պայմաններ ստեղծելու՝ փախստականների վերադարձը արժանավայել և անվտանգ կազմակերպելու նպատակով:

Փախստականների համաշխարհային համաժողովի ընթացքում կքննարկվեն Փախստականների համաշխարհային հռչակագրով սահմանված միջազգային պարտավորությունները և միջազգային պատասխանատվությունը կիսելու սկզբունքները, քաղած դասերն ու հաջողված դեպքերը, ինչպես նաև պետությունների, համայնքների, զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, ՄԱԿ-ի հործակալությունների, հասարակական քաղաքացիության, կրթության ոլորտի մասնագետների, ինչպես նաև գործընթացում փախստականների կարորևորագույն դերին վերաբերոզ հարցեր:

Այդ կապակցությամբ այսօր Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ ներկայացուցչության նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց շահագրգիռ կողմերի համար Փախստականների համաշխարհային համաժողովին վերաբերող հարցերին անրադառնալու և միջոցառմանը նախապատրաստվելու նպատակով:

Ըստ թեգերի