ՀՌԿԿ -  Միգրացիա և հմտություններ. Հայաստանի ազգային զեկույց

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ), hիմնվելով միգրացիայի և հմտությունների ուսումնասիրության իր նախկին փորձի վրա, 2011թ.-ին նախաձեռնեց նոր նախագիծ, որի նպատակն էր ուսումնասիրել միգրացիայի, զարգացման և հմտությունների միջև եղած փոխկապվածությունը երեք երկրներում, այն է` Հայաստանում, Վրաստանում և Մարոկկոյում: Սույն ազգային զեկույցը նշված նախագծի արդյունքներից մեկն է, որը ներկայացնում և քննության է առնում 2011/2012թթ.-ին Հայաստանում իրականացված լայնամասշտաբ հետազոտության արդյունքները: 
Որպես տեղական գործընկեր ընտրվեց և համապատասխան պայմանագիր կնքվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան (ՀՌԿԿ) ծրագրի հետ (մրցույթ թիվ CFT/11/ETF/0012): ՀՌԿԿ-ն պատասխանատու էր ԵԿՀ մեթոդաբանության հիման վրա և ԵԿՀ աշխատակազմի հետ սերտ գործակցությամբ հետազոտություն իրականացնելու և ազգային զեկույցի նախնական տարբերակը կազմելու համար: 
ՀՌԿԿ-ն նախագծի մեջ մեծ ջանքեր ներդրեց: Մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՌԿԿ-ի փորձագետներ Ռուբեն Եգանյանին, Սամվել Մանուկյանին, Արփինե Փորսուղյանին և Գայանե Ղուկասյանին իրենց մտավոր ավանդի համար, ինչպես նաև դաշտային աշխատանքի ղեկավարներին, զրուցավարներին, տվյալներ մուտքագրող օպերատորներին` իրենց հսկայական ջանքերի համար: 
Նախագծի հաջող իրականացումը հնարավոր դարձավ ՀՌԿԿ-ի աշխատակազմի անդամների և նրանց գործընկերների, մասնավորապես` Հեղինե Մանասյանի, Արման Մելքոնյանի, Իսկուհի Մկրտչյանի, Մոնիկա Շահմենենդյանի, Հերմինե Մհերյանի, Լեսլի Լ. Դիասի, Էնդրյու Լոիզեաքսի, Գևորգ Արիստակեսյանի, Քնարիկ Հարությունյանի և շատ ուրիշների ջանադիր աշխատանքի շնորհիվ: 
Մեր երախտագիտությունն ու գնահատանքն ենք ուղղում Հայաստանում գործող տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններ և հաստատություններ ներկայացնող բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցել են նախագծի աշխատանքներին: Առանց նրանց սիրահոժար աջակցության և օգնության անհնար կլիներ այն իրականացնել: 
ԵԿՀ կողմից առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ընձեռեցին ծրագրին ճիշտ մեկնարկ հաղորդել և ովքեր անշահախնդիր կերպով իրենց ռեսուրսները տրամադրեցին ծրագրի մտահղացման, իրականացման և ավարտին հասցնելու ընթացքում` չնայած շատ ուրիշ ծրագրերում իրենց զբաղված լինելուն: Մասնավորապես, այդ մարդկանց թվում էին Միլենա Կորադինին, Սիրիա Տաուրելին, Իլզե Գարբանեն, Օուտի Կարկկայնենը, Ումմուհան Բարդակը և Առնե Բաումանը: Հատուկ առանձնացնում ենք Էվա Յանսովայի և Պաոլա Պոցոլոյի դերը` տվյալների ճշգրիտ, հուսալի և մանրազնին ստուգումների և կառավարման համար, առանց որի ստորև բերվող փաստերը անհնարին կլինեին: Մեծապես արժեքավոր է եղել նաև Սասեքսի համալսարանից Մայքլ Քոլյերի` որպես միջազգային փորձագետի ներդրումը: 

 

Կարդալ ավելին

 

Ըստ թեգերի