ՄՄԿ - Աշխատանքային միգրացիան Հայաստանում. առկա միտումները և քաղաքականության տարբերակները։

Նախաμան

Շարժունությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն առանձնահատ-կություններից է, և աշխատանքային միգրանտներն այժմ համաշխարհային աշխատուժի ավելի ու ավելի կարևոր մասն են կազմում:

ՄՄԿ-ի կարծիքով, կազմակերպված և լավ կառավարվող աշխատանքային միգրացիան ահռելի ներուժ է ծագման կամ ելքի և նպատակակետ կամ մուտքի երկրների կառավարությունների, համայնքների, միգրանտների, գործատուների և շահագրգիռ այլ կողմերի համար: Թեև տեղում աշխատատեղերի ստեղծումը առաջին լավագույն տարμերակն է, ավելի ու ավելի մեծ թվով երկրներ համարում են, որ աշխատանքային միջազգային միգրացիան ազգային զարգացման և զμաղվածության ռազմավա-րությունների անμաժանելի մասն է, և օգտվում են համաշխարհային զμաղվածության շուկայի հնարավորություններից ու օտարերկրյա փոխանակման ծրագրերից: Ծագման երկրներում աշխատանքային միգրացիան կարող է թեթևացնել գործազրկության ճնշումը և նպաստել զարգացմանը՝ դրամական փոխանցումների, գիտելիքների տարածման և μիզնեսի ու առևտրի ցանցի ստեղծման միջոցով: Նպատակակետ երկրներում, որտեղ աշխատուժի պակաս կա, կանոնավոր և լավ կառավարվող աշխատանքային միգրացիան կարող է լրացնել այդ պակասը, խթանել տեղաշարժը և ավելացնել մարդկային կապիտալը:

Աշխատանքային միգրանտներին պաշտպանելու և ծագման ու նպատակակետ երկրների, ինչպես նաև հենց միգրանտների համար աշխատանքային միգրացիայի օգուտները օպտիմալ դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ աշխատանքային միգրացիայի հստակ ձևակերպված քաղաքականություն, օրենսդրություն և արդյունավետ ռազմավարություն: Աշխատանքային միջազգային միգրացիան անդրազգային երևույթ է և, հետևաμար, հնարավոր չէ արդյունավետ կերպով կառավարել կամ դրանով զμաղվել միայն ազգային մակարդակում, դրանով պետք է նաև զμաղվել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Բացի աշխատանքային միգրացիայի գլոμալ μնույթից և աշխատանքային տեղաշարժի աճի միտումից, կան նաև գործոններ, որոնք ձևավորում են աշխատանքային միգրացիայի միտումները Հայաստանում: Հայերը հիմնականում գաղթում են տնտեսական պատճառներով: Արդեն իսկ տեղի ունեցող աշխատանքային միգրացիան պատշաճ կերպով չի կառավարվում, ինչի պատճառով էլ դրական ազդեցությունը, որ միգրացիան կարող է ունենալ, ակներև չէ: 

Սույն զեկույցում ուսումնասիրվում է աշխատանքային միգրացիայի կառավարումը Հայաստանում (ինչպես աշխատանքային ներգաղթը, այնպես էլ արտագաղթը) և առաջարկվում են լուծումներ աշխատանքային միգրացիայի տարμեր հիմնահարցերի կարգավորման համար, որոնց թվում են աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանությունը, աշխատաշուկայի միտումներն ու ռազմավարությունները, աշխատանքային միգրացիայի հեշտացմանն ուղղված միջոցառումները, միգրացիայի զարգացման ազդեցությունը և այլն: Զեկույցը լուծումներ է առաջարկում՝ Հայաստանի միգրացիոն կառավարման նոր ընդունված ազգային ռազմավարությունն իրականացնելու համար: Կարիքների գնահատումը նախաձեռնվել է ՀՀ կառավարության խնդրանքով և իրականացվել ՄՄԿ կողմից՝ միգրացիայի կառավարման հարցերում ներգրավված Հայաստանի մարմինների հետ սերտ համակարգմամμ: Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն աշխատանքային միգրացիայի կառավարման մանրամասն քաղաքականությունը և կանոնակարգերը:  

Զեկույցը պատրաստվել է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամμ, որը հատուկ աջակցություն է տրամադրում ՄՄԿ-ի անդամ զարգացող, ինչպես նաև անցումային տնտեսությամμ պետություններին, որպեսզի մշակեն և իրականացնեն կառավարություն-ՄՄԿ համատեղ ծրագրեր՝ միգրացիայի կառավարման կոնկրետ հարցերով զμաղվելու համար:  

 

Կարդալ ավելին
Ըստ թեգերի