Ընդլայնվել է պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը

Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։
Հարցերի դեպքում զանգահարե՛ք 011 300 114 հեռախոսահամարին։

Պարսկերեն

Իսպաներեն

Արաբերեն

Թուրքերեն

 

Շատ դիտվածներ